Լա Լիգայի 32-րդ տուրում «Վիլյառեալը» ընդունել էր «Վալենսիային» ու խնդիրներ չունեցավ նրա հետ խաղում։
Տանտերերից ընդամենը մեկ խաղակես պահանջվեց հաղթանակի հասնելու համար։ Խաղն ավրտվեց 2-0 հաշվով։ 14-րդ րոպեին հաշիվը բացեց Ալկասերը, իսկ առաջին կեսի ավարտից մեկ րոպե առաջ Մորենոն ձևակերպեց խաղի վերջնահաշիվը։
«Վիլյառեալը» 51 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական, իսկ «Վալենսիան» 46-ով 8-րդն է։