Հունիսի 27-ին տեղի ունենեցան Բունդեսլիգայի եզրափակիչ՝ 34-րդ տուրի հանդիպումները, որտեղ «Աուգսբուրգը» սեփական հարկի տակ ընդունել էր «ՌԲ Լայպցիգին»: Խաղի հաշիվը բացվեց 28-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ հյուրերի հարձակվող Տիմո Վերները:
Վերները իր վերջին հանդիպումն անցկացրեց «ՌԲ Լայպցիգի» կազմում․ «Չելսիի» արդեն գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը 53 միլիոն եվրոյով: Գերմանացին կմիանա լոնդոնյան ակումբին հուլիսի 1-ին և չի օգնի «ՌԲ Լայպցիգին» Չեմպիոնների լիգայում, որտեղ թիմը կխաղա «ութի եզրափակչում»:
Վերների համար այս գոլը 94-րդն էր «ՌԲ Լայպցիգի» մարզաշապիկով։ Ակումբի կազմում իր վերջին խաղում նա շրջանցեց Դանիել Ֆրանին (93) և դարձավ ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն: