«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալե Պիանիչը «Բարսելոնա» տեղափոխվելուց առաջ բուժզննում է անցնում Թուրինում: Այն իրականացվում է «Յուվենտուսի» բժշկական կենտրոնում:
Որոշվել է, որ Պյանիչը բուժզննում կանցնի Թուրինում, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կիրառված սահմանափակումները նրա համար դժվարեցրել են թռիչքը Բարսելոնա, հայտնում Tutto Juve-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուր Ռամոսը ժամանել է Թուրին: De Cara al balon-ը հայտնում է, որ մոտակա մի քանի ժամվա ընթացքում բրազիլացին բուժզննում կանցնի, որից հետո կկարողանա պայմանագիր կնքել «Յուվենտուսի» հետ:
Լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի փոխանցմամբ՝ Արտուրն ու «Յուվենթուսը» համաձայնեցրել են տեղափոխության բոլոր հարցերը։ Հաղորդվում է, որ մնացել է միայն քննարկել Միրալեմ Պյանիչի՝ «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ մի քանի հարց։
Այսպիսով, «Յուվենտուսը» 70+5 միլիոն եվրո է վճարելու «Բարսելոնային», իսկ «Բարսելոնան» Պյանիչի համար՝ 60 միլիոն+ բոնուսներ։ Սա նշանակում է, որ տրանսֆերների միջև տարբերությունը կազմելու է ավելի քան 15 միլիոն եվրո։