Հայաստանի առաջնության 25-րդ տուրում «Ալաշկերտն» ընդունել էր «Նոային» ու վերջին պահին պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 0-1 հաշվով։
Մինչև 87-րդ րոպեն թիմերից ոչ մեկին չէր հաջողվել գրավել մյուսի դարպասը, բայց հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Կիրիլ Բոռը բացեց խաղի հաշիվն ու հաղթանակ պարգևեց հյուրերին։
Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 42 միավոր ու բարձրացավ 3-րդ հորիզոնական, «Ալաշկերտը» 40 միավորով 4-րդն է։