Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում հաղթեց «Ալավեսին»: Հանդիպումը կայացավ հունիսի 27-ին, Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտո» մարզադաշտում և ավարտվեց 2-1 հաշվով ՝ հօգուտ Դիեգո Սիմեոնեի թիմի:
Մադրիդյան ակումբին հաղթանակ բերեցին Սաուլի և Դիեգո Կոստայի խփած գոլերը: «Ալավեսը» փոխհատուցված ժամանակահատվածում կրճատեց հաշվի տարբերությունը․ 11-մետրանոց տուգանային հարվածը անվրեպ իրացրեց Խոսելուն:
«Աթլետիկոն» տարավ անընդմեջ չորրորդ հաղթանակը և վաստակած միավորների քանակը հասցրեց 58-ի՝ ամրապնդվելով մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում: Առաջատարներից («Բարսելոնա» և «Ռեալ») Սիմեոնեյի թիմը հետ է մնում համապատասխանաբար 11 և 10 միավոր: «Ալավեսը» (35 միավոր) մնաց 15-րդ հորիզոնականում: