Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստացել է, որ նա և նրա թիմը կկազմեն «չեմպիոնական միջանցք» «Լիվերպուլի» համար: Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 30 տարվա դադարից հետո նվաճեց ֆուտբոլի Անգլիայի չեմպիոնի կոչումը։
«Իհարկե, մենք կկազմենք «չեմպիոնական միջանցք» «Լիվերպուլի» համար: Մենք աներևակայելի ընդունելություն կկազմակերպենք նրանց համար մեր տանը:
Մենք դա անելու ենք, քանի որ նրանք արժանի են դրան», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
«Մանչեսթեր Սիթի» — «Լիվերպուլ» ԱՊԼ-ի 32-րդ տուրի հանդիպումը կկայանա Էթիհադ մարզադաշտում հուլիսի 2-ին: