«Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն գոլի հեղինակ է դարձել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղում:
Ֆուտբոլիստը 72-րդ րոպեին անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցն ու հավասարեցրել հաշիվը:
Հիշեցնենք՝ խաղի հաշիվը բացվել էր 14-րդ րոպեին, երբ սեփական դարպասը գրավել էր «Լոռիի» ֆուտբոլիստ Ալեքսիս Ջիմի Բենդը:
Նշենք՝ 61-րդ րոպեից «Արարատ-Արմենիան» խաղում է 10 հոգով. Ալեքսանդր Դամչևսկին է հեռացվել խաղադաշտից: