«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Լիվերպուլի» չեմպիոնությունից հետո նշել է, որ անընդհատ հաղթելը անհնար էր:
«Վերջին երեք տարվա ընթացքում ութ գավաթ նվաճած թիմը կիրք է ցույց տալիս յուրաքանչյուր խաղում, յուրաքանչյուր մրցաշարում, ամենուր: Դժվար է հանսել նրան, ինչ մեզ հաջողվեց անել աշխարհի ամենաբարդ լիգայում: Բայց անընդհատ հաղթել անհնար է», -Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 30 տարվա դադարից հետո նվաճեց ֆուտբոլի Անգլիայի չեմպիոնի կոչումը։