«Սելտայի» գլխավոր մարզիչ Օսկար Գարսիան մեկնաբանել է Լա Լիգայի 32-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղում գրանցված ոչ-ոքին (2-2):
«Մենք ընտրել ենք այն կազմը, որը, մեր կարծիքով, առավել հարմար էր հանդիպմանը հաղթանակի համար: Մենք բոլոր ուժերտ տվեցինք Սոսյեդադի դեմ խաղին և չցանկացանք ռիսկի դիմել որոշ խաղացողների առումով այդ խաղում, քանի որ մեր դեմ խաղում էր շատ ուժեղ թիմ:
Խաղից առաջ («Բարսելոնայի» հետ) մենք չէինք կարող պատկերացնել, որ շատ լավ կլինի միավոր վաստակել, բայց խաղից հետո այնպիսի զգացողություն է, որ մենք կարող էինք երեք միավոր վաստակել»,- մեջբերում է Գարսիային Marca-ն։