Հունիսի 27-ին կայացան Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանի եզրափակիչ՝ 34-րդ տուրի հանդիպումները: Վերջին տուրում «Բավարիան» 0-4 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»:
Մրցաշրջանի երկրորդ հատվածում մյունխենյան ակումբը՝ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ, հնարավոր 51 միավորից վաստակեց 49 միավոր՝ +44 գոլային տարբերությամբ:
Դա մրցաշրջանի ռեկորդային երկրորդ կեսն է Բունդեսլիգայի պատմության մեջ: Նախկին ռեկորդը ևս պատկանում էր «Բավարիային»․ 2012/13 մրցաշրջանի երկրորդ հատվածում մյունխենյան թիմը ևս վաստակել էր 49 միավոր, բայց +43 գոլային տարբերությամբ: