Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի երկու հանդիպում այս պահին ընթացքի մեջ է:
Առաջին խաղակեսերից հետո հաշիվը բացվել է միայն «Լոռի»-«Արարատ-Արմենիա» խաղում: Հանդիպման 14-րդ րոպեին հյուրերը առաջ են անցել հաշվի մեջ: Ինքնագոլի հեղինակ է դարձել Ալեքսիս Ջիմի Բենդը:
Մյուս խաղում, որն ընթանում է Երևանում, «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունում է «Նոային»: Այս խաղում, սակայն, առաջին կեսից հետո հաշիվը բացված չէ:
Երկու խաղերին էլ կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ՝ ՀՖՖ-ի՝ յութուբյան պաշտոնական ալիքում: