Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակչի խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցել է «Շեֆիլդ Յունայթեդի» հետ ու 2-1 հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը խաղի 25-րդ րոպեին լոնդոնցիների կազմում բացել է Նիկոլյա Պեպեն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Տանտերերը հաշվի հավասարկշռությունը կարող են վերականգնե միայն խաղավարտին՝ Դավիդ Մակգոլդրիկի ջանքերով: Այդուհանդերձ, հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած առաջին րոպեին Դանի Սեբալյոսը կարողացել է գրավել մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևել «զինագործներին».
Sheffield United 1-[2] Arsenal: Dani Ceballos goal 90+1’ from r/soccer
Նշենք՝ «Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիսը խաղի 54-րդ րոպեին ցավալի վնասվածք է ստացել ու փոխարինվել.
David Luiz returned to Arsenal's starting XI after his red card at Man City.
— B/R Football (@brfootball) June 28, 2020
He went off injured after 54 minutes. 😬 pic.twitter.com/7Hg9BqV0WZ
Այս հաղթանակի շնորհիվ «Արսենալն» ապահովեց իր տեղն Անգլիայի Գավաթի կիսաեզրափակչում: Ավելի վաղ, մրցաշարի 1/2 եզրափակչի ուղեգիր էր նվաճել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ լրացուցիչ ժամանակում առավելության հասնելով «Նորվիչի» նկատմամբ (2-1):