«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Արտուր Ռամոսը 5 տարվա պայմանագիր է կնքել Թուրինի «Յուվենտուսի» հետ, վստահեցնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում:
Աղյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսի» բոսնիացի կիսապաշպան Միրալեմ Պյանիչը հաջողությամբ բուժզննում է անցել «Բարսելոնայի» համար: Իսպանական և իտալական ակումբներն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխանակվեն խաղացողներով՝ «Յուվենտուսի» կողմից լրացուցիչ 10 մլն եվրոյի չափ հավելավճարով:
Արտուրը 2018 թվականի ամռանն է տեղափոխվել «Բարսելոնա» «Գրեմիոյից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 31 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը Իսպանիայի առաջնության 21 հանդիպման է մասնակցել, դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
«Յուվենտուսը» Պյանիչին գնել է 2016 թվականին «Ռոմայից»՝ 32 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը Ա Սերիայի 24 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: