«Շատ լավ եղավ, որ «Փյունիկում» սեփականատիրոջ փոփոխություն տեղի չունեցավ ի վերջո»: ArmSport-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել երևանյան ակումբի PR և մեդիա բաժնի նախկին ղեկավար Վերա Մարտիրոսյանը:
«Այս վերջին մեկ ամսում շատ իրադարձություններ տեղի ունեցան «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի շուրջ: Ինձ համար ամոթ չէ ընդունել, որ ես սխալվել էի՝ հիմնվելով կեղծ տեղեկությունների և փաստաթղթերի վրա:
Միայն կարող եմ ասել, որ շատ լավ եղավ, որ ակումբի սեփականատիրոջ փոփոխություն տեղի չունեցավ ի վերջո: Չարախոսներ ու բամբասանքներ ամեն դեպքում կլինեն, իսկ սխալվել կարող են բոլորը: Հուսամ՝ «Փյունիկում» ամեն բան լավ կլինի այսուհետ»,- նշեց Վերա Մարտիրոսյանը՝ չցանկանալով որևէ այլ մեկնաբանություն տալ:
Նշենք՝ «Փյունիկը» շարունակում է իր բնականոն աշխատանքը՝ ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի գլխավորությամբ: