ՌՊԼ-ի 24-րդ տուրի «Օրենբուրգ»-«Կրասնոդար» հանդիպումը չեղարկվել է:
Ինչպես հաղորդում է օրենբուրգյան ակումբի մամուլի ծառայությունը, թիմում հայտնաբերված կորոնավիրուսի համաճարակը անհնար է դարձրել հանդիպման անցկացումը:
Հիշեցնենք, որ «Օրենբուրգի» 8 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Հավելենք, որ հանդիպումը պետք է կայանար այսօր ՝ 15:00-ին: