Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի բացման խաղում մրցեցին «Սևիլիան» ու «Վալյադոլիդը»: 3-րդ հորիզոնական բարձրանալու համար «Սևիլիային» հաղթանակ էր անհրաժեշտ:
25-րդ րոպեին Կիկոն առաջ մղեց հյուրերին: 55-րդ րոպեին Մունիրը խփեց պատասխան գնդակը, սակայն VAR-ը չեղարկեց գոլը: 83-րդ րոպեին, այնուամենայնիվ, տանտերերը խփեցին պատասխան գոլը. աչքի ընկավ Օկամպոսը: «Վալյադոլիդը» վերջում կարող էր հաղթանակ կորզել, սակայն Վացլիկը փրկեց: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով:
«Սևիլիան» 54 միավորով 4-րդն է, իսկ «Վալյադոլիդը» 35 միավորով 14-րդն է: