«Բարսելոնայի» նախկին հարձակվող Խրիստով Ստոիչկովը վիրավորել է նիդեռլանդացի մասնագետ Լուի վան Գալին: Նա վստահ է, որ Խոան Ռոման Ռիկելմեն հենց Վան Գալի պատճառով չկարողացավ հաջողության հասնել կատալոնական ակումբում, տեղեկացնում է Marca-ն:
«Ռիկելմեն ձախողվեց, քանի որ նրան մարզում էր տխմար Լուի վան Գալը: Դա չափից դուրս բացահայտ հանգամանք է: Դա տեղի ունեցավ, քանի որ Վան Գալը նրան խաղաժամանակ չէր տրամադրում:
Ռիկելմեն հրաշալի կարիերա ունեցավ «Վիլյառեալում»: Ինձ դուր էր գալիս հետևել նրա խաղին:
Այդպիսի ֆուտբոլիստները քիչ են»,- ասել է Ստոիչկովը:
Հիշեցնենք, որ Ռիկելմեն «Բարսելոնայում» հանդես է եկել 2002/03 թվականներին: