Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը հայտարարել է, որ չի կարող խաղադաշտ դուրս բերել մի քանի պատանի ֆուտբոլիստների, հաղորդում է Marca-ն:
«Երտասարդներին խաղաժամանակ տրամադրելը իմ գլխավոր նպատակներից մեկն է:
Սակայն, եթե դուք ձեռք եք բերում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին, դժվար է նրանց թողնել պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս բերել 4 պատանիների:
Այս ակումբը պետք է տիտղոսներ նվաճի, եթե ես արդյունքի չհասնեմ ՝ դուրս կշպրտվեմ «Բարսելոնայից»,- ասել է Սետյենը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» և «Յուվենտուսը» շուտով կփոխանակվեն ֆուտբոլիստներով: