Ռուսական «Ռոստովը» ՌՊԼ-ի 24-րդ տուրի «Արսենալի» դեմ խաղում հանդես կգա հիմնական կազմով:
Ակումբը թույլտվություն է ստացել պատկան մարմիններից և հանդիպումը կանցկացնի իր ամբողջ ներուժով:
Այդուհանդերձ, որոշ ֆուտբոլիստներ չեն կարողանա օգնել Վալերի Կարպինի գլխավորած թիմին:
Դրանց թվում են ՝ Խորեն Բայրամյանը, Ռոման Երյոմենկոն, Արսենիյ Լոգաշովը, Մատիաս Նորմանը և Իվելին Պոպովը:
Հիշեցնենք, որ նախորդ տուրի «Սոչիի» դեմ հանդիպումը «Ռոստովը» անցկացրել էր երիտասարդական թիմով ՝ պարտվելով 10-1 հաշվով:
Հավելենք, որ «Ռոստով»-«Սոչի» հանդիպումը կկայանա այսօր ՝ 21:00-ին: