Իտալական «Սասուոլոյի» վիգեր Ժերեմի Բոգան հայտնվել է «Նապոլիի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Ֆրանսիացի 23-ամյա ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Խոսե Կալյեխոնի փոխարինող, ով ամռանը ցանկանում է լքել ակումբը:
Հիշեցնենք, որ Կալյեխոնը մտադիր է ամռանը տեղափոխվել չինական «Դալիան Յիֆան»: Չինաստանում հարձակվողը կարող է վերամիավորվել Ռաֆայել Բենիտեսի հետ, ում ղեկավարությամբ խաղացել է «Նապոլիում»: Բենիտեսը այժմ գլխավորում է «Դալիան Յիֆանը»:
Հավելենք, որ Բոգան Լոնդոնի «Չելսիի» սան է: Ա Սերիայի այս մրցաշրջանում նա մասնակցել է 23 հանդիպման և դարձել ՝ 7 գոլի հեղինակ: