Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 34-րդ տուրի «Վոլֆսբուրգ» — «Բավարիա» խաղում հյուրերի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը գոլային փոխանցում է կատարել Քինգսլիյ Կոմանին։
Մյուլերի համար այս ասիստը դարձել է 21-րդը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Այսպիսով, Մյուլլերը գերազանցել է «Վոլֆսբուրգի» նախկին կիսապաշտպան Քևին դե Բրույնեի ռեկորդը 2015 թվականի, հաղորդում է Opta-ն։
Հիշեցնենք, որ «Բավարիան» 8-րդ տարին անընդմեջ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն։