«Զենիթի» բրազիլացի հարձակվող Մալկոմը խոսել է ՌՊԼ-ում իր կարիերային մասին, տեղեկացնում է Chempionat-ը:
«Ինձ դուր է գալիս այստեղ: Սկզբում որոշ բարդությունների հանդիպեցի:
Իհարկե, ստացածս վնասվածք էլ իր դերն ունեցավ: Փառք աստծո, հիմա բոլոր խնդիրները հարթվել են:
Ուզում եմ շատ գոլերի հեղինակ դառնալ և օգնել «Զենիթին»: Այս թիմը պետք է նվաճի չեմպիոնական տիտղոսը»,- ասել է Մալկոմը:
Հիշեցնենք, որ Մալկոմը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլի հեղինակ: