Բունդեսլիգան, առաջնության վերջին տուրից առաջ, հայտարարել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը: Լավագույնն է ճանաչվել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
31-ամյա լեհ հարձակվողը գլխավորում է Բունդեսլիգայի ռմբարկուների ցուցակը: Նա անցկացրած 30 խաղում իր ակտիվում ունի 33 գոլ: «Բավարիայի» հետ միասին Լևանդովսկին դարձավ Գերմանիայի չեմպիոն:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ջեյդոն Սանչոն («Բորուսիա Դորտմունդ»), իսկ երրորդը՝ Կայ Հավերցը («Բայեր»):
Ein weiterer Titel für den @FCBayern-Stürmer! 🏆 @lewy_official ist euer Spieler der Saison! Herzlichen Glückwunsch! 👏#Bundesliga #BundesligaPOTS pic.twitter.com/F6d0NKS2Gl
— BUNDESLIGA (@Bundesliga_DE) June 26, 2020