«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 34 գոլով դարձավ Բունդեսլիգայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկուն։ Լեհ հարձակվողը արդյունավետության սեփական ռեկորդ սահմանեց։
31 խաղերում 34 գնդակ խփելով՝ Լևանդովսկին արդեն 3-րդ անընդմեջ մրցաշրջանում դարձավ Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկու։ Նախկինում որևէ ֆուտբոլիստի չէր հաջողվել Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու դառնալ 3 մրցաշրջաններում անընդմեջ։
Լևանդովսկին Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու է ճանաչվում կարիերայում 5-րդ անգամ։ Նրանից առաջ միայն Գերդ Մյուլլերն է։ Նա 7 անգամ է լավագույն ռմբարկու դարձել։
Ռմբարկուների ցուցակում լեհ հարձակվողին հաջորդում են «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները 28 գոլով 34 խաղերում և «Բորուսիա» Դորտմունդի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն 17 գոլով 32 խաղերում։
Ավելի վաղ Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել էր նաև Բունդեսլիգայի 2019/20 թվականների մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։