Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Օսասունան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Լեգանեսին»:
Խաղասկզբում Էնրիկը բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ավիլեսը հաշիվը դարձրեց 1:1, սակայն 96-րդ րոպեին 33-ամյա իսպանացին խփելով այս խաղում իր 2-րդ գոլը՝ հաղթանակ պարգևեց «Օսասունային»: շ
Այս խաղից հետո «Օսասունան» 41 միավորով 11-րդն է: «Լեգանեսը» 25 միավարով նախավերջինն է: