Իսպանական «Վիլյառեալի» հարձակվող Պակո Ալկասերը մի հետաքրքիր դրվագ է վերհիշել «Բարսելոնայում» խաղալու տարիներից:
«Եղավ մի պահ, երբ ոչ մի կերպ չէի կարողանում գոլի հեղինակ դառնալ: Կատալոնական ակումբում անցկացրած ժամանակահատվածը լավագույնը չէր ինձ համար:
Հանդիպումներից մեկից հետո Մեսսին մոտեցավ ինձ և ասաց. «Լսիր, Պակո. այդ ինչպե՞ս ես կարողանում այսքան ժամանակ գոլի հեղինակ չդառնալ:
Ճիշտ ասած, փորձել եմ նման մի բան անել, բայց ինձ մոտ չի ստացվում:
Կսովորեցնե՞ս ինձ»,- ծիծաղելով ասաց Մեսսին:
Ես էլ այդ տաղանդն ունեմ, ինչ արած»,- Sport.es-ի հետ զրույցում ասել է Ալկասերը:
Հիշեցնենք, որ Ալկասերը 2016-ին էր տեղափոխվել կատալոնական ակումբ: «Բարսելոնայում» նա անցկացրել է 50 հանդիպում և դարձել ՝ 15 գոլի հեղինակ: