Մադրիդի «Աթլետիկոն» չի դադարում «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկին գնելու փորձեր ձեռնարկել, տեղեկացնում է AS-ը:
Մադրիդյան ակումբը տարեկան 5 միլիոն եվրո կառաջարկի Միլիկին: Դա երկու անգամ ավելի է, քան լեհ հարձակվողը վաստակում է «Նապոլիում»:
Տրանսֆերի արժեքը կազմելու է 40-50 միլիո եվրո:
Միլիկը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը նեապոլյան թիմի հետ և մտադիր է լքել ակումբը: Նրա պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Միլիկը դարձել է 10 գոլի հեղինակ: