«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է «Լիվերպուլի» չեմպիոնությունը։
«Ցանկացած թիմ, որը հաղթում է Պրեմիեր լիգան, հարգանքի է արժանի։ Այս առաջնությունում հաղթելը դժվար է։ Յուրգենն ու իր խաղացողները գերազանց աշխատանք կատարեցին։
Ամեն անգամ, երբ տեսնում ես, որ ուրիշ մեկը բարձրացնում է տիտղոսը, ցավալի է։ Կարծում եմ՝ դա բոլորն են զգում, ովքեր կապված են ՄՅՈՒ-ի հետ․ խաղացողներն ու երկրպագուները։
7 տարի առանց առաջնությունում հաղթանակի՞։ Ուզում ենք վերադառնալ հաղթական ուղի։ Դա մեր մարտահրավերն է»,- մարզչի խոսքերն է փոխանցում ESPN-ն։
ԱՊԼ 31-րդ տուրից հետո ՄՅՈՒ-ն 5-րդ տեղում է։