Skysports-ը հայտնում է, որ «Տոտենհեմը» առաջարկել է Մաուրիզիո Պոչետինոյին նոր պայմանագիր կնքել: 19-ամյա ֆուտբոլիստը «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի որդին է:
Պոչետինո կրտսերը ընդունվել է «Տոտենհեմի» ակադեմիա 2017 թվականին, երբ նրա հայրը գլխավորում էր թիմը:
Մաուրիզիոն այս մրցաշրջանում լոնդոնյան ակումբի Մ23 թիմի կազմում անցկացրել է 8 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստն ունի Իսպանիայի քաղաքացիություն։