ՌՊԼ-ի 24-րդ տուրի շրջանակում «Զենիթը» սեփական հարկի տակ ընդունեց «Կռիլյա Սովետովին» (2-1):
Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերը բացեցին խաղի հաշիվը: 44-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մակսիմ Գլուշենկովը:
Երկրորդ խաղակեսը հետաքրքիր իրադարձություններ էր նախապատրաստել հանդիսականների համար:
Ընդամենը 7 րոպեների ընթացքում «Զենիթը» 2 տասնմեկ մետրանոցի իրավունք ստացավ, որոնք էլ վստահորեն իրացրեց Արտյոմ Ձյուբան:
Հավելենք, որ հանդիպման գլխավոր մրցավար Պավել Կուկույանը յուրաքանչյուր թիմից «խլեց» մեկական դարպասի գրավում (VAR):
Այսպիսով, «Զենիթը» վաստակեց 56 միավոր և վստահորեն գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: «Կռիլյա Սովետովը» մնաց վերջին հորիզոնականում: