«Չելսիի» կիսապաշտպան Տիմուե Բակայոկոն, որը վարձակալության ժամկետն ավարտվելուց հետո հեռացավ «Մոնակոյից», կարող է կարիերան շարունակել Իտալիայում։
Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան թվիթերյան իր էջում՝ 25-ամյա ֆուտբոլիստի վերադարձով հետաքրքրված է «Միլանը»։ Ռոսսոներիներն արդեն բանակցություններ են վարում տեղափոխության հարցով։ «Չելսին» հույս ունի Տիմուեի վաճառքից 20-25 մլն եվրո ստանալ։ Ընդ որում իտալական ակումբը պատրաստ չէ կիսապաշտպանի գործող պայմանագրի պայմաններին, համաձայն որոնց՝ նա մրցաշրջանի համար 6,5 մլն եվրո է ստանում, ու ուզում է 4 մլն եվրո աշխատավարձով 4 տարվա պայմանագիր համաձայնեցնել։
Բակայոկոն «Չելսի» էր տեղափոխվել 2017-ին «Մոնակոյից»։ 2018/2019 մրցաշրջանը ֆրանսիացին վարձավճարով անցկացրեց «Միլանում», իսկ նախորդ մրցաշրջանում նորից հանդես եկավ «Մոնակոյում»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տիմուեն ուզում է վերադառնալ միլանյան ակումբ։