Հունիսի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Նշվում է, որ հունիսի 20-ին կայացած «Նոա»-«Լոռի ՖԱ» խաղին (Խաղի ժամանակահատվածում հյուր թիմի երկրպագուների կողմից մրցավարների և ֆուտբոլիստների հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու) համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն` «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ն տուգանվել է 50000 ՀՀ դրամով, ինչպես նաև արգելվել է «Լոռի ՖԱ» թիմի հյուրերից մեկի՝ Սերգեյ Հայրապետովի մուտքը մարզադաշտ՝ ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներին, մինչև 2019-/2020 մրցաշրջանի ավարտը: Նա խաղի ժամանակ նստած է եղել տրիբունայում՝ VIP-օթյակի ձախ մասում։ Հայրապետովը խաղավերջում հայհոյանքներ է հնչեցրել մրցակցի ֆուտբոլիստների հասցեին։
Նիստի ամբողջական արձանագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։