ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացել է Ֆուտզալ Լիգա VBET գավաթի եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Լեո» և «Էկո-Վիլ» ակումբները։ Լարված պայքարում «Լեոն» հաղթեց 11:5 հաշվով և իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի ֆուտզալի գավաթակիր։
Եզրափակչից հետո կայացած մրցանակաբաշխության ժամանակ առաջնության հաղթողները պարգևատրվեցին ոսկե մեդալներով և գավաթով։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Սարո Գալստյանը («Լեո»), լավագույն դարպասապահ՝ Արմեն Ֆիշյանը (ՀՊՏՀ), իսկ լավագույն ռմբարկուի կոչումը կիսեցին Գարեգին Մաշումյանը («Լեո») և Վահան Սարգսյանը («Էկո-Վիլ»)։