«Ռոստովը» ՌՊԼ-ի 24-րդ տուրի «Արսենալի» հետ առաջիկա խաղում կխաղա հիմնական կազով: Այդ մասին հայտնում է Match TV-ն:
Հանդիպմանը մասնակցելու են կորոնավիրուսի համար բացասական թեստեր հանձնած խաղացողները:
Ավելի վաղ ռոստովյան ակումբում հայտնաբերվել էր կորոնավիրուսային վարակի վեց դեպք: Հաղորդվում էր, որ Իվելին Պոպովը, Ռոման Երեմենկոն, Դենիս Հաջիկադունիչը, Խորեն Բայրամյանը, Մաթիաս Նորմանն ու Արսենի Լոգաշովը վարակվել են COVID-19-ով: Դրանից հետո «Ռոստովը» կարանտինացվեց՝ խաղալով երիտասարդական թիմով «Սոչիի» դեմ մրցավեճում (10-1):
Այս պահի դրությամբ ակումբի հիմնական թիմը շարունակում է մնալ կարանտինում երկու շաբաթով: «Արսենալում» կորոնավիրուսի դեպքեր չեն գրանցվել:
«Ռոստով» — «Արսենալ» հանդիպումը կկայանա հունիսի 27-ին և կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին: