Մադրիդի «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմին, ով վարձավճարով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում», 40 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Ինտեր»: Այս մասին հայտնել է սպորտային լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Միլանյան ակումբը 21-ամյա մարոկկացու հետ պայմանագիր կստորագրի մինչև 2022 թվականը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Հակիմին 32 հանդիպում է անցկացրել և դարձել ՝ 5 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: