Կանադայի սպորտային էթիկայի կենտրոնն ու Գերմանիայի Օլիմպիական կոմիտեի մարզիկների հանձնաժողովը կոչ են արել ՄՕԿ-ին փոխել Օլիմպիական խարտիայի 50-րդ հոդվածը: Այն արգելում է Օլիմպիական խաղերի ժամանակ քաղաքական ակցիաներ իրականացնել:
Վերջին շրջանում տեղի ունեցող ցույցերի ու ռասսայական խտրականության դրսևորումների պատճառով որոշ սպորտային գործիչներ կարծում են, որ չի կարելի մարզիկներին արգելել արտահայտել իրենց հայացքները: Օրենսդիրները կարծում են, որ սահմանափակումները պետք է շարունակեն գործել միայն ցեղասպանության ու ատելության քարոզման դեպքում, քանի որ դրանք հակասում են Մարդու Իրավունքների համընդհանուր հռչակագրին:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը խոստացել է մտածել այդ մասին ու հարցը քննարկել մարզիկների հանձնաժողովի հետ: