Միլանի «Ինտերի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը խոսել է «Արքայական» ակումբում իր անցկացրած տարիների մասին, հաղորդում է Marca-ն:
«Ես երիտասարդ էի, հարուստ ու մի քիչ էլ ՝ ինքնահավան: Թմրադեղեր երբեք չեմ օգտագործել, բայց ալկոհոլ ՝ այո:
Հազարավոր եվրոներ էի ծախսում ՝ վայելելով երկրպագուների սերն ու հարգանքը:
Մադրիդում կարոտում էի փոքրիկ տղայիս, ով ինձ հետ չէր այդ պահին: Օղին դարձել էր իմ լավագույն ընկերը:
Ժամանակի ընթացքում կորցրի մարզավիճակս: Մտածում էի, որ տեխնիկայի հաշվին կկարողանամ որոկյալ խաղ ցուցադրել, բայց ՝ չստացվեց»,- ասել է Սնեյդերը:
Հիշեցնենք, որ նիդեռլանդացին 2007-2009 թվականներին է հանդես եկել «Ռեալում» ՝ դառնալով երկրի չեմպիոն և գավաթակիր: