«Սելտան» մտադիր է գնել ռուս հարձակվող Ֆյոդոր Սմոլովին, ով վարձավճարով է հանդես գալիս իսպանական ակումբում, տեղեկացնում է Mundo-ն:
Ակումբի ղեկավարները ցանկանում են 6 միլիոն եվրո վճարել 29-ամյա հարձակվողի համար:
Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվի» հետ կնքած նրա պայմանագիրը ավարտվում է 2022 թվականին:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սմոլովը մասնակցել է 9 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլի հեղինակ: