«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մեկնաբանել է «Քրիսթալ Փելասի» նկատմամբ տարած հաղթանակն Անգլիայի առաջնության 31-րդ տուրում.
«Այսօր մենք հիանալի հանդես եկանք ու բոլոր ֆուտբոլիստներն անհավանական էին: Գոհ եմ արդյունքից ու անհամբերությամբ եմ սպասում հաջորդ երկու խաղերին: Կարծում եմ ՝ բոլոր ֆուտբոլիստները մոտիվացված են՝ յուրաքանչյուրը յուրովի, բայց յուրաքանչյուրը մոտիվացված է հաղթանակի:
Ես ինձ հիանալի եմ զգում: Ինչ եկել եմ այստեղ, ցանկանում եմ հաղթել Պրեմիեր-լիգայում: Քաղաքը վաղուց այն չի հաղթել, այնպես որ սա հարմար ժամանակ է: Գուցե անցած տարի մենք ԱՊԼ-ում հաղթելու շանս ունեինք, բայց «Մանչեսթեր Սիթին» ևս լավ էր հանդես գալիս և արժանիորեն հաղթեց: Սա մեր ժամանակն է հաղթելու համար, և դա հիանալի է»,- Սալահի խոսքերն է փոխանցում Goal -ը:
«Լիվերպուլը», հիշեցնենք, վաստակելով 86 միավոր, անգլիական Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականն է զբաղեցնում: