ՊՍԺ-ի արդեն նախկին պաշտպան Թոմա Մենյեն, արդեն պաշտոնապես, համալրեց Դորտմունդի «Բորուսիայի» կազմը:
Դորտմունդյան ակումբը հրապարկել է Մենյեի լուսանկարը՝ ակումբի մարզաշապիկով, որից պարզ է դառնում, որ «Բորուսիայում» բելգիացին կկրի 24 համարի մարզաշապիկը:
Ըստ նախնականի, 28-ամյա պաշտպանը գերմանական ակումբի հետ համաձայնեցրել է 4-ամյա պայմանագիր:
Ֆրանսիայի ավարտված առաջնությունում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 27 խաղում բելգիացին դարձել է 1 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: