«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլյասը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Յուվենտուսի» հետ կայանալիք պատասխան խաղից ունեցած սպասելիքների մասին.
«Նրանք ֆավորիտ կլինեն, քանի որ խաղին լավ մարզավիճակով կմոտենան: Անգամ այն պարագայում, որ Կրիշտիանու Ռոնալդուն այժմ այլևս լավագույններից մեկի տեսքը չունի: Մենք կփորձենք հնարավորինս լավ պատրաստվել:
Դեռ չգիտենք՝ արդյոք կկարողանա՞նք ընկերական խաղեր անցկացնել, թե՞ ոչ: Օգոստոսին մենք պետք է վերադարձնենք Դեպային»,- Օլյասի խոսքերն է փոխանցում Larepublica-ն:
Հիշեցնենք՝ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է «Լիոնի»՝ 1-0 հաշվով հաղթանակով: Մրցաշարի ընթացիկ խաղարկությունը դադարեցվել էր մարտի կեսերին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ֆրանսիական Լիգա 1-ի 2019/20 մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտվել է 28-րդ տուրից հետո, իսկ Ա Սերիան արդեն իսկ վերսկսվել է: