«ՌԲ Լայպցիգը» հետաքրքրված է «Հերտայի» կիսապաշտպան Յավայրո Դիլրոսունի ծառայություններով, հաղորդում է Kicker-ը:
Նշվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի դիմաց գերմանական ակումբը պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ «Չելսին» և «Լացիոն» նույնպես ցանկանում են գնել նիդեռլանդացի ֆուտբոլիստին:
Բունդեսլիգայի այս առաջնությունում Դիլրոսունը անցկացրել է 23 հանդիպում և դարձել՝ 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: