Vbet Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակցի անունը հայտնի է։
Կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Նոան» ուժերն էր չափում «Ուրարտուի» հետ։ Առաջին խաղում Վադիմ Բորեցի գլխավորած թիմը հաղթել էր մրցակցին 1-0 հաշվով։
Պատասխան հանդիպումը ևս լավ մեկնարկեց «Նոայի» համար։ Հանդիպման արդեն 3-րդ րոպեին Մաքսիմ Մայրովիչը առաջ մղեց «Նոային»՝ բարդացնելով «Ուրարտուի» խնդիրը։
Ճիշտ է շատ շուտով հենց դաշտի տերերը հայտնվեցին տհաճ իրավիճակում։ 21-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Ռաֆայել Ղազարյանը՝ 10 հոգով թողնելով «Նոային»։ «Ուրարտուն» ակտիվացավ ու կարողացավ թվային առավելությունը վերածել գոլի։ Աչքի ընկավ Եվգենիյ Կոբզար։
«Ուրարտուի» ջանքերը հանդիպման հաշիվը իրենց օգտին դարձնելու այդպես էլ հաջողության չհասան։ Ավելին, խաղավարտից մոտ 12 րոպե առաջ «Նոայի» կազմում գոլի հեղինակ դարձավ Դմիտրի Լավրիշևը, որը եզրափակեց խաղընկերների կազմակերպած գեղեցիկ գրոհը։
«Նոան» հաղթեց մրցակցին 2-1 հաշվով։ Երկու խաղերի արդյունքում գրանցվեց 3-1 հաշիվը։ «Նոան» եզրափակիչում է։
Կիսաեզրափակիչ մյուս դիմակայությունում ուժերն են չափելու «Գանձասար-Կապանն» ու «Արարատ-Արմենիան»։ Առաջին խաղում հաղթել է Վարդանի Մինասյանի թիմը 1-0 հաշվով։