Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակում «Ինտերը» ուժերն էր չափում «Սասուոլոյի» հետ։
Հանդիպման 4-րդ րոպեին Ֆրանչեսկո Կապուտոն առաջ մղեց «Սասուոլոյին»։ 41-րդ րոպեին տանտերերը հավասարեցրին հանդիպման հաշիվը։ Աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն։ Մինչև ընդմիջման գնալը Անտոնիո Կոնտեի սաները առաջ անցան հաշվի մեջ։ 45+1 րոպեին «ներաձուրիների» կազմում աչքի ընկավ Կրիստիանո Բիրագին։
Երկրորդ կեսում հիմնական իրադարձությունները տեղի ունեցան վերջին 10 րոպեներին։ 81-րդ րոպեին Դոմենիկո Բերարդին անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ հաշիվը դարձնելով 2-2։ 86-րդ րոպեին «Ինտերը» դարձյալ հաղթանակի հայտ ներկայացրեց։ Գոլի հեղինակ դարձավ Բորխա Վալերոն։ Սակայն «Սասուոլոն» Միլան էր եկել «Ինտերի» երեկոն փչացնելու համար։ 89-րդ րոպեին Ջանգիակոմո Մագնանին հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Խաղն ավարտվեց 3-3 հաշվով։