Ֆրանսիական «Թուլուզի» չորս խաղացողների մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Հայտնում է թիմի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ առաջիկայում կորոնավիրուսի թեստ կհանձնեն ակումբի բոլոր աշխատակիցները:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնությունում 2019-2020 մրցաշրջանն ավարտվել էր նախատեսվածից շուտ ՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Ֆրանսիայի Լիգա 1-ում անցկացվեց 28 տուր: ՉԼ ուղեգիր են նվաճել չեմպիոն ՊՍԺ-ն, «Մարսելը» և «Ռենը»: