«Շախտյորի» գլխավոր մարզչի օգնական Դարիո Սռնան նոր պաշտոն է ստանձնել ակումբում։ Խորվաթ ֆուտբոլիստը նշանակվել է ֆուտբոլի գծով տնօրեն։
«Նոր պաշտոնում Դարիոյի առաջադրանքների շարքում է երիտասարդ ֆուտբոլիստների զարգացումը, արտասահմանցի խաղացողների ադապտացիան, Ակադեմիայի սաների ներգրավումն առաջին թիմ, տրանսֆերների քննարկումներին մասնակցությունը և այլն»,- ասվում է ակումբի ինստագրամյան էջի տարածած հայտարարության մեջ։
Սռնան «Շախտյորի» գույները պաշտպանել է 2003-2018 թվականներին, 2019-ից սկսել է աշխատել որպես գլխավոր մարզչի օգնական։