Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է «Աթլետիկի» դեմ կայացած հանդիպման արդյունքի մասին (1:0), տեղեկացնում է Marca-ն:
«Առաջին խաղակեսում անուշադիր էինք գործում և մրցակցին շատ ազատ տարածություններ էինք թողնում:
Ֆատիի և Ռակիտիչի մուտքը խաղադաշտ փոխեց հանդիպման ընթացքը:
Մրցակիցը քիչ ազատ գոտիներ էր թողնում, ինչը մեծ խնդիրներ էր առաջացնում մեր հարձակման գծի ֆուտբոլիստների համար:
Հաղթեցինք բավական ուժեղ մրցակցի: Հիմա պետք է մտածենք հաջորդ հանդիպումների մասին և չնայենք «Ռեալի» գրանցած արդյունքներին»,- ասել է Սետյենը:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 68 միավոր վաստակեց և 3 միավորով առաջ անցավ «Ռեալից»: Զիդանի թիմն իր հանդիպումը կանցկացնի վաղը՝ հյուրընկալելով «Մալյորկային»: