«ՌԲ Լայպցիգի» սլովենացի կիսապաշտպան Կևին Կամպլը 2 տարով երկարաձգել է պայմանագիրը գերմանական ակումբի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Այն նախատեսված է մինչև 2023 թվականը (նախկինն ավարտվում էր 2021-ին):
Հիշեցնենք, որ Կամպլը «ՌԲ Լայպցիգում» հանդես է գալիս 2017 թվականից:
Այդ ընթացքում նա մասնակցել է 89 հանդիպման ու դարձել ՝ 6 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: 2015-ին նա պաշտպանում էր Դորտմունդի «Բորուսիայի» մարզական պատիվը:
Հավելենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «ՌԲ Լայպցիգը» վաստակել է 63 միավոր և գտնվում է երրորդ հորիզոնականում: