«Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը հրաժարվել է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, ակումբը հարձակվողին առաջարկել է պայմանագիր մինչև 2024 թվականը, բայց ֆուտբոլիստը չի ընդունել «Նապոլիի» առաջարկը, քանի որ ակումբի ղեկավարությունը ցանկանում էր պայմանագրում սահմանել 100 միլիոն եվրո հրաժարագին:
Հաղորդվում է, որ լեհ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»: