Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին «Աթլետիկի» դեմ խաղում (1:0) գոլային փոխանցում կատարեց Իվան Ռակիտիչին, որը դարձավ արգենտինացու 250-րդ գոլային փոխանցումը «կապտանռնագույնների» կազմում, տեղեկացնում է Sport.es-ը:
33-ամյա ֆուտբոլիստը 177 գոլային փոխանցում կատարել է Լա լիգայում, 32 փոխանցում կատարել է Չեմպիոնների լիգայում, հինգը ՝ Իսպանիայի գավաթում և երկուսն էլ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում:
Հիշեցնենք, որ Մեսսինն այս հանդիպման ընթացքում կարող էր դառնալ նաև իր 700-րդ գոլի հեղինակը:
Հունիսի 24-ին Լեոն նշում է իր ծննդյան 33-ամյակը: